Այրվել են տնակներ
Օրվա լուր | Անի Գասպարյան | August 12, 2010 14:52
Օգոստոսի 11-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 10 շենքին հարակից տարածքում:
Հրդեհը մարվել է 14.05-ին: Այրվել է 8 քմ մակերեսով ինքնաշեն տնակ եւ 3 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղում:
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Ռ. Գրիգորյանին պատկանող տնակը` 27 քմ մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
