Ժիրայր Սեֆիլյանը կացության ժամանակավոր կարգավիճակ չստացավ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 11, 2010 22:19
Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը 15.06.2010թ. մերժել է Արցախյան պատերազմի մասնակից, Շուշիի առնաձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ-ում մեկ տարով կացության ժամանակավոր կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը:
«Հայաստանի Հանրապետության վարչակազմի կամակատարները կատարել են իրենց գործելաոճին հոգեհարազատ հերթական ապօրինի քայլը…
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իր կայացրած հանիրավի ապօրինի որոշումները փորձում է օրինականացնել` որդեգրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մարտավարությունը։
Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիության դիմումը այսուհետ չի ընդունվելու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների կողմից, քանի որ, ըստ վարչության ղեկավարության բանավոր պատճառաբանության, Ժիրայր Սեֆիլյանը չունի ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ, իսկ ՀՀ-ում կացության ժամանակավոր կարգավիճակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը առանց որևէ պատճառաբանության որոշել է չտրամադրել Ժիրայր Սեֆիլյանին»,– ասվում է հաղորդագրությունում։






Facebook
Tweet This
Email This Post
