Եվրախորհրդարանն աշնանը հայտարարություն կընդունի՝ դատապարտելով Նախիջեւանում հայ մշակույթի հուշարձանների ոչնչացումը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 11, 2010 22:14

Այս տարվա աշնանը Եվրախորհրդարանում, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կընդունվի, որը կդատապարտի Նախիջեւանում հայկական մշակույթի հուշարձանների ոչնչացումը:

Ինչպես հայտնել է Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Գեւորգ Մինասյանը, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել, հայտարարության նախագիծն արդեն ուղարկվել է Եվրախորհրդարան: «Գործին քիչ բան է մնում` հայկական պետության աջակցությունը, սակայն այն ուշանում է: Այդուհանդերձ, գործընթացը սկսվել է, եւ, կարծում եմ, աշնանը Եվրախորհրդարանը կընդունի հայտարարությունը»,- հայտարարել է Մինասյանը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply