PKK. Քրդերը պայթեցրել են նավթամուղը. Կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 11, 2010 22:10

Թուրքիայի Շիրնակի մարզում Քրդական բանվորական կուսակցության ապստամբները օգոստոսի 10-ին պայթեցրել են Քիրքուք-Ջեյհան նավթամուղը, որի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Հաղորդում է CNN Turk-ը:

Պայթյունի հետեւանքով հրդեհ է բռնկվել, որը հասել է մոտակա ավտոմայրուղով անցնող մեքենաներին: Երկու մարդ զոհվել է, եւս մեկը ծանր վիրավոր է:

Թուրքական NTV հեռուստատեսության տվյալներով, նավթամուղի այդ հատվածում պայթուցիկ սարք է տեղադրված եղել` հեռակառավարմամբ: Պաշտոնապես այս տեղեկությունը դեռ չի հաստատվել:

Ավելի վաղ, քուրդ ապստամբները էլի էին նման ահաբեկչություններ կատարել: Մասնավորապես, PKK-ն իր վրա է վերցրել 2010-ի հուլիսին, նույն շրջանում  նավթամուղը պայթեցնելու պատասխանատվությունը: Քիրքուք-Ջեյհան նավթամուղը, որի երկարությունը կազմում է 970 կմ, Իրաքի ամենախոշոր նավթամուղն է: Այն Քիրքուքի հանքավայրը միացնում է թուրքական Ջեյհան նավահանգստին:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply