Լավ սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2010 20:28

Արգենտինայում բնակվողԴավիթ Նալբանդյանը վստահ մեկնարկեց Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարում: Այս ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 2 միլիոն 430 հազար դոլար է: Նալբանդյանը հաղթեց իսպանացի Դավիդ Ֆերերին, որը պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային դասակարգման աղյուսակում 12-րդ հորիզոնականում է: Նալբանդյանը նախորդ շաբաթ ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում անցկացված թենիսի միջազգային մրցաշարում ուժեղագույն ճանաչվելուց հետո աշխարհի 45-րդ ռակետն է: Իսկ Իսպանացուն Դավիթը հաղթեց 2:1 (7:5, 3:6, 6:3) հաշվով: Նալբանդյանի հաջորդ մրցակիցն իսպանացի  Թոմի Ռոբրեդոն է:

Դիտվել է 1837 անգամ:
Print Friendly

Leave a Reply