Ոչնչով չեն ուրախացնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2010 20:23

Լեհաստանի Չոտովա քաղաքի մարզապալատում անցկացվող մինչև  քսան տարեկան շախմատիստների և շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում ոչնչով չեն ուրախացնում Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված 7 տուրից հետո պատանիների մրցաշարում 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռոբերտ Հովհաննիսյանը`5 միավոր: Էլ ավելի խայտառակ են հանդես գալիս Հրայր Սիմոնյանը և Սամվել Տեր-Սահակյանը, ովքեր հավաքած 4,5 և 3,5 միավորով հանգրվանել են 29-րդ և 64-րդ տեղերում: Մարզուհիների մրցաշարում Անի Խանամիրյանը ձեռք է բերել 2,5 միավոր և զբաղեցնում է 61-րդ տեղը:

Դիտվել է 2020 անգամ:
Print Friendly

Leave a Reply