Մահացել է իրավապաշտպան Արշալույս Հակոբյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 11, 2010 20:06

Այսօր՝ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել իրավապաշտպան,  Հելսինկյան Ասոցիացիայի անդամ, նախկին քաղբանտարկյալ Արշալույս Հակոբյանը: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց մահվան լուրը: Նա նաեւ նշեց, որ առայժմ հայտնի չէ, թե ինչից է մահացել Արշալույս Հակոբյանը, եւ իրենք սպասում են դիահերձման արդյունքներին:

Հիշեցնենք, որ Արշալույս Հակոբյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո՝ հունիսի 5-ին ձերբակալվել էր: Իրավապաշտպանների պնդմամբ, Կենտրոնի ոստիկանատանը նրան դաժան ծեծի էին ենթարկել Կենտրոնի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը:

Հակոբյանի դեմ քրգործ էին հարուցել ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով, սակայն հոկտեմբերի 16-ին ազատ էին արձակել նրան: Հակոբյանը ձերբակալությունից հետո բողոքում էր առողջական խնդիրներից:

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply