Բելգիայի խորհրդարանը կարող է քննարկել Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 11, 2010 20:04
Այս տարվա աշնանը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելեն բելգիացի խորհրդարանականները՝ քննարկելու Բելգիայի խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բելգիայի հայկական կազմակերպությունների դաշնության ղեկավար Գեւորգ Մինասյանը:
Նրա խոսքով, հայ համայնքն ակտիվորեն աշխատել եւ աշխատում է բելգիացի պատգամավորների հետ` այդ հարցի ուղղությամբ: «Այդ համատեքստում, բելգիացի պատգամավորների այցը շատ կարեւոր է: Չգիտեմ, թե որքանով մեր նախաձեռնությունը հաջողություն կունենա, բայց պատգամավորների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կարող է միանշանակ մեծ օգուտ բերել գործընթացին»,- ասել է Մինասյանը: Նա նաեւ նշել է, թե հայ համայնքը սերտ կապեր է պահպանում բելգիացի պատգամավորների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
