Մարդիկ մեքենաներով էին անցնում դիմացի մայթ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 8, 2009 20:34

mhm42667-copyԱյսօր ժամը 18.00-ից 18.15  տեղացած կարկտախառը հորդառատ անձրևից գոյացած ջրերը  փողոցների դիտահորերից դուրս էին հորդում:

Մաշտոցի պողոտան  ու հարակից փողոցները միանգամայն  անանցանելի էին դարձել. անձրևաջրերը ծածկել էին փողոցների կեսը` խոչընդոտելով մարդկանց անցուդարձը փողոցի մի մայթից մյուսը:

mhm42665-copy«Այ քեզ բան, ո՞նց ենք անցնելու»,-բարձրաձայն մտածում էր մի անցորդ, ով փորձում էր հատել Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Որոշ մարդիկ նստում էին մեքենաներ` դիմացի մայթն անցնելու համար:

mhm42666-copy

«Կոմիտաս չեթաս, ընդեղ ջրհեղեղ ա»,- խուճապահար ասում էին մեկը մյուսին:

Անձրևաջրերից գոյացած գետից կաթվածահար եղած երթևեկությունը վերականգնելուն համար քաղաքապետարանն այդպես էլ քայլեր չձեռնարկեց:

anna-poghoc1

Դիտվել է 2030 անգամ:
Print Friendly

Leave a Reply