Մահացել է Լևոն Թուխիկյանը

Օրվա լուր | | July 8, 2009 18:48

Այսօր Երեւանում կյանքի 78-րդ տարում վախճանվել է դերասան, ռեժիսոր, հանրապետության ժողովրդական արտիստ Լևոն Թուխիկյանը: Թուխիկյանը ծնվել է 1931-ին Գյումրիում: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետները: 1955-1966 թթ. եղել է Սունդուկյանի անվան թատրոնի, 1966-ից Երևանի դրամատիկական թատրոնի դերասան: Խաղացել է հեռուստաներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում: Հեղինակ է վեպի, պիեսի և պատմվածքների:

Դիտվել է 1171 անգամ:
Print Friendly

Leave a Reply