Մեդվեդևը Երևանում կստորագրի համաձայնագիր, որը վերջ կդնի Ղարաբաղի պատերազմին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 10, 2010 21:57
Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով Հայաստան կժամանի օգոստոսի 19–ին։
Այցի ընթացքում, ըստ աղբյուրի, կստորագրվեն Գյումրիում ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետները 49 տարով երկարաձգելու, տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված՝ ռազմաբազայի գործառույթների ընդլայնման, ինչպես նաև Росатом–ի կողմից նոր հայկական ատոմակայանի կառուցման, ռեադմիսիայի ու ապօրինի միգրացիայի դեմ համատեղ պայքարի մասին ռուս–հայկական համաձայնագրեր։
Ըստ գործակալության՝ Մոսկվայի աղբյուրի, Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին նոր համաձայնագիրը կբացառի Հայաստանի և Ադրբեջանի միջև մասշտաբային զինված հակամարտությունը՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերի դեպքում։






Facebook
Tweet This
Email This Post
