Հայր և որդի Թոքմաջյանները «Չակո բիենալե 2010»-ում արժանացել են մրցանակների
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 10, 2010 21:55
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը հուլիսի 15-24-ը Արգենտինայի Չակո շրջանում կայացած քանդակագործական «Չակո բիենալե 2010»-ում արժանացել է Չակոյի պատվավոր քաղաքացու կոչման և ստացել շրջանի կենտրոնի՝ Ռեզիստենցիայի քաղաքապետարանի ոսկե բանալին։
Օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քանդակագործն ասաց, որ մրցույթում ներկայացրել է «Գլոբալիզացիայի առաջընթացը» խորագրով քանդակը։
«Ես քանդակել էի երկու ձիեր, որոնք խորհրդանշում էին հզոր պետությունները, որոնք իրենց ուսերին տանում են գլոբալիզացիայի ողջ ընթացքը»,-ասաց քանդակագործը՝ հավելելով, որ ԱՊՀ երկրներից նա միակ ներկայացուցիչն է եղել մրցույթում։
«Չակո բիենալե 2010-ին» մասնակցել են քանդակագործներ ավելի քան 50 երկրներից։ Հետաքրքական է, որ նույն մրցույթին մասնակցել է նաև Թոքմաջյանի որդին՝ Վահե Թոքմաջյանը, ով ներկայացրել է Կանադան։
«Անակնկալ էր, որ տղայիս, ում 5 տարի չէի տեսել, պետք է հանդիպեի Արգենտինայում։ Երկուսիս աշխատանքն էլ գնահատվեց, երկուսիս աշխատանք էլ նկատվեց և ողջ ժողովուրդը, որն ամեն օր հետևում էր բիենալեի ընթացքին, անընդհատ շեշտում էր, որ հայր ու որդի կողք կողքի ներկայացնում են տարբեր երկրներ»-,ասաց քանդակագործը։ Ի դեպ կրտսեր Թոքմաջյան էլ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
Նկարիչ-քանդակագործը նշեց, որ նրան Երևանում չեն գնահատում , ինչի պատճառով գուցե ընդունի Ռեզիստենցիայի քաղաքապետի հրավերը և տեղափոխվի այնտեղ աշխատելու և բնակվելու։






Facebook
Tweet This
Email This Post
