Իսրայելի պաշտպանության նախարարն իր վրա է վերցրել «Ազատության նավատորմի» միջադեպի պատասխանատվությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 10, 2010 21:48

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն իր վրա է վերցրել մայիսին իսրայելական զինվորականների կողմից «Ազատության նավատորմի» վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: «Ես պատասխանատվություն եմ կրում ինձ ենթակա կառույցներում տեղի ունեցող ամեն ինչի համար:  Ես պատասխանատվություն եմ կրում քաղաքական մակարդակով տրված հրահանգների համար»,- հայտարարել է Բարաքը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին իսրայելական զինվորականները հարձակվել էին «Ազատության նավատորմի» վրա, որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազայի շրջափակված հատված: Հարձակման արդյունքում զոհվել էր 9 հոգի:

Իսրայելը անկախ հանձնաժողով է ստեղծել միջադեպի մանրամասները քննելու համար:

Օրերս մի հանձնաժողով էլ ստեղծել է ՄԱԿ-ը, որի կազմում ընդգրկված են Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն, և մեկական ներկայացուցիչներ Իսրայելից ու Թուրքիայից:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply