Սոչիում քննարկելու են Ռուսաստանի հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 10, 2010 21:46

Սոչիում օգոստոսի 28-29-ին կայանալու է «Ռուսաստանի հայ համայնքը. Ժամանակի մարտահրավերներ» խորհրդաժողովը: Քննարկումների մասնակիցների թվում են գիտնականներ և հանրային գործիչներ Մոսկվայից, Ռոստովից, Ստավրոպոլի և Կրասնոդարի մարզերից, Ադիգեյի հանրապետությունից և ՌԴ այլ տարածաշրջաններից: Ակնկալվում է, որ հյուրեր կլինեն նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից:

Զեկույցները ներկայացվելու են չորս թեմատիկ բաժիններում՝ «Սփյուռքն ու Հայաստանը», «Սփյուռքն ու Արցախը», «Սփյուռքն ու հասարակությունը», «Սփյուռքն ու Հայ Դատը», հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply