Քիմ Քարդաշյանը «բաց» ինքնակենսագրական գիրք է հրատարակելու
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 10, 2010 21:43
Քլոե, Կորթնի և Քիմ Քարդաշյան հայտնի քույրերը ներկայացրել են իրենց նոր՝ ինքնակենսագրական Kardashian Confidential գրքի կազմը, գրում է showbiz.siteua.org-ը:
Ինքնակենսագրությունը կհայտնվի գրախանութներում այս տարվա նոյեմբերի 23-ին և երկրպագուներին կպատմի աղջիկների մանկության, երիտասարդության և փառքի ճանապարհի մասին: Բացի այդ, աստղային քույրերը կբացահայտեն գեղեցկության գաղտնիքներն ու խուրհուրդներ կտան:
Քարդաշյանների ներկայացուցչի խոսքով, գրքում լինելու են քույրերի բացառիկ ընտանեկան լուսանկարներ, նաև մեջբերումներ նրանց օրագրերից:






Facebook
Tweet This
Email This Post
