Ադրբեջանը շարունակում է գնդակոծել Ղարաբաղի դիրքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 10, 2010 21:35

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և երեկ ողջ օրվա ընթացքում արձանագրվել է ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման 33 դեպք:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության  նախարարության մամուլի ծառայությունը NEWS.am-ին հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 300 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply