Իսրայելի վարչապետին հարցաքննել են դատարանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 9, 2010 16:34
«Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը՝ իսրայելցի նախկին դատավոր Յակով Թուրքելի նախագահությամբ, օգոստոսի 9-ին սկսել է վկաների հարցաքննությունը, որոնց թվում է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Թեև ուղիղ հեռարձակումն արգելված է, սակայն Նաթանյահուն ցուցմունքներ է տալիս դռնբաց նիստում և նրա հայտարարություններն անմիջապես հրապարակվելու են:
Վարչապետի հարցաքննությունն սկսվել է օգոստոսի 9-ի առավոտյան: Նաթանյահուն հայտարարել է, թե Գազայի հատվածի ծովային շրջափակումը մտցվել է «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից զենքի առաքումները կանխելու համար:
Վաղը հանձնաժողովը կլսի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքին և գլխավոր շտաբի պետ Գաբի Աշքենազիին:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, երբ իսրայելցի զինվորականները գրավել էին նավատորմի վեց նավերը: Արդյունքում զոհվել էին թուրքական Mavi Marmara նավի 9 ուղևորներ:






Facebook
Tweet This
Email This Post
