Շվեդները ժամանեցին Երևան առանց Լարսոնի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 18:26

Հենրիկ ԼարսոնԱյսօր Երևան ժամանեցին շվեդական «Հելսինգբորգի» ֆուտբոլիստները, ովքեր վաղը Երևանի «Միկա» մարզադաշտում Եվրոպայի լիգայի շրջանակում որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումն են անցկացնելու Աշտարակի «Միկայի» հետ: Սեփական հարկի տակ շվեդներն առավելության էին հասել 3:1 հաշվով: Նրանք իջևանել են «Արմենիա Մարիոթ » հյուրանոցում: Ուշագրավն այն է, որ շվեդների թիմի կազմում Երևան չի եկել հանրածանոթ հարձակվող Հենրիկ Լարսոնը, ով այս թիմերի առաջին հանդիպման ժամանակ դարձել էր 2 գոլի հեղինակ: Բացակայում է նաև այս թիմի ևս մեկ առանցքային խաղացող` Մարկուս Լանցը:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply