Հնդկաստանը Թուրքիայում գործարար համաժողովին մասնակցելու համար պահանջել է հրավիրել նաև Հայաստանին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 9, 2010 16:31Թուրքիայի «Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի» (DEIK) և Հնդկաստանի «Արդյունաբերողների և առևտրի պալատների ֆեդերացիայի» կողմից Ստամբուլում անցկացվելիք գործարար հանձնաժողովին սպասվում է նաև Հայաստանի պատվիրակության մասնակցությունը։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հնդկական կողմը Թուրքիայից պահանջել է գործարար համաժողովին հրավիրել նաև հայաստանյան ընկերությունների, որը թուրքական կողմն ընդունել է։ Սպասվում է, որ օգոստոսի 24-25-ը Ստամբուլում կայանալիք 11 երկրների մասնակցությամբ գործարար համաժողովին Հայաստանից կմասնակցի 5 ընկերություն՝ միջազգային բեռնափոխադրումների, սերտիֆիկացման, գյուղատնտեսական, գիտատեխնիկական ոլորտներից։






Facebook
Tweet This
Email This Post
