Երևանում թանկացել է նաև ձեթը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 9, 2010 16:28

Երևանյան խանութներից ամեն օր տեղեկություններ են ստացվում այս կամ այն ապրանքատեսակի թանկացման վերաբերյալ։ Հացին, ալյուրին, մակարոնեղենին, հավի մսին և այլ սննդատըեսակներին այսօր հավելվել է ձեթը։ Համարյա բոլոր խանութներում ձեթը թանկացել է 20-50 դրամով (մոտ 5 ցենտով)։ 

Այսպես՝ տնային տնտեսությունների շրջանում մեծ պահանջարկ վայելող «Զոլոտայա Սեմոչկա» ձեթը թանկացել է 50 դրամով (13 ցենտով) և «Երևան Սիթիի» խանուներում արժե արդեն 599 դրամ (1,64 դոլար)։ Այս ձեթի ներկրողն է «Վ.Ա.Ս. գրուպը», սակայն ընկերության գրասենյակում հրաժարվեցին պարզաբանում տրամադրել այն պատճառաբանությամբ, որ տնօրենը տեղում չէ։ Մոտ 40 դրամով թանկացել է տեղական արտադրության «Օտրագա» ձեթը, որն այսօր գնորդներին առաջարկվում էր 589 դրամով (1,61 դոլար)՝ նախկին 549 դրամի (1,5 դոլար) համեմատ։ Սակայն ձեթն արտադրող «Շող» ձեռնարկությունում NEWS.am-ին ասացին, որ իրենց բացթողնման գները փոփոխման չեն ենթարկվել, իսկ գինը խանութների կողմից թանկացվել է սեփական նախաձեռնությամբ։

Նշենք, որ ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյաների՝ ձեթի շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում 3 տնտեսվարողներ՝ «Վ.Ա.Ս. գրուպ», «Սալեքս գրուպ» և «Ֆ. Կարապետյան»։

Դիտվել է 1084 անգամ:
Print Friendly

Leave a Reply