Խաչիկ Մանուկյան. Իմ և Արագածոտնի մարզպետի միջև հակամարտություն չկա
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 9, 2010 16:22
Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը՝ «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատերը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերը իր և Արագածոտնի մարզպետի միջև հակամարտության առկայության մասին:
«Իմ և Սարգիս Սահակյանի միջև նորմալ հարաբերություններ են, և որևէ հակամարտություն չկա»,- հայտարարել է պատգամավորը և ծիծաղել: Նկատենք, որ օրերս հայաստանյան թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, թե Արագածոտնի մարզպետի և հանրապետական պատգամավորի հարաբերությունները լարված են: Ըստ լրատվամիջոցի, օրերս Հայաստան է ժամանել Յակուտիայի հայ համայնքի ղեկավար Խորեն Սահակյանը, ով մարզպետի եղբայրն է, կողմերին հաշտեցնելու նպատակով: Ըստ թերթի, նրանց թշնամության գագաթնակետը եղել է Աշտարակի ձորում տեղի ունեցած ընդհարումը, երբ, որոշ տեղեկություններով, անգամ կրակոցներ են լսվել: Դրանից հետո տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀԿ-ն Արագածոտնի մարզում երկու թևի է բաժանվել:






Facebook
Tweet This
Email This Post
