«Գեղամետ-պլյուս» գործարանը օգո՞ւտ, թե վնաս է Սևանի համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 9, 2010 16:20

Շորժայի հանքավայրի դունիտ-պեդիդոտիտների մանրացման և դասակարգման «Գեղամետ-պլյուս» գործարանը բազում հարցեր է առաջացրել, որոնց պատասխանները հաճախ հակասում են իրար:

«Էկոլուր» կազմակերպության տվյալներով, գործարանի շինարարությունն ու շահագործումը անդառնալի վնաս կհասցնեն Սևանա լճին և հարակից բնակավայրերին: Ըստ կազմակերպության, շահագործումը կարող է քայքայել մարդկանց առողջությունն ու այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպես տուբերկուլյոզն ու քաղցկեղը: Կազմակերպությունը նաև պնդում է, որ գործարանի շինարարությունը ապօրինաբար է ընթանոմ, իսկ բնապահպանության նախարարության ուղարկած նամակում ասված է, որ Շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննությունը բացասական եզրակացություն է տվել գործարանի նախագծին:

NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով տվյալ տեղեկությունը՝ գործարանի և «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը արմատապես հակառակ տեսակետն է հայտնել: Նրա պնդմամբ, գործարանի շինարարությունն ընթանում է օրինական հիմունքներով, կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բնապահպանության նախարարության դրական եզրակացությունը: Մանուկյանը նշել է, որ շինարարությունը չի հակասում օրենքներին: Նա նշել է, որ հանքանյութերի մանրացումը քիմիական գործընթաց չի ենթադրում, չի խախտում օրենքներն ու բնապահպանական չափորոշիչները, անգամ նպաստում է Սևանա լճի շրջակա միջավայրին: «Առաջին հերթին, գործարանի շահագործումը կնաստի անձրևային հոսքին Սևանա լիճ, բացի այդ արտադրվելու է մագնեզիումի ավազ, որն օգտագործվում է ճահիճների չորացման համար, որոնք ձևավորվել են լճի շուրջ»,- մանրամասնել  պատգամավորը:

Խաչիկ Մանուկյանը նշել է, թե գործարանը գտնվում է Սևանի ազգային պարկի տարածքից դուրս:

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply