Բնապահպանության նախարարի հետագա ճակատագիրն առայժմ անհայտ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 9, 2010 16:16

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարման մասին առայժմ որևէ բան հստակ չէ: Նա այժմ արձակուրդում է և կվերադառնա օգոստոսի 19-ին: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, մեկնաբանելով  մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Արամ Հարությունյանին հանրապետության նախագահը պետք է շուտով պաշտոնանկ անի, ասաց. «Մենք այսօր՝ օգոստոսի 9-ին, գործակարգավարական խորհրդակցություն ենք անցկացրել առաջին փոխնախարարի ղեկավարությամբ և նախարարության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ, և ես չլսեցի որևէ մեկից շշուկ կամ ակնարկ այն մասին, որ նման պրոբլեմ կա: Նախարարության միջանցքներում նման խոսակցություններ չկան»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նախագահ Սերժ Սարգսյանը դեռ տարեսկզբին ՀՀԿ-ում մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե կաշառակերության մեջ մեղադրվող բնապահպանության նախարարության աշխատակիցների դատավճռից հետո պետք է պաշտոնանկ անի Արամ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավության դատարանը կաշառառության մեջ մեղադրվող Բնապահպանության տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին դատապարտվել է 7, իսկ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանին` 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից կաշառք վերցնելու մեջ, որպեսզի պակասեցնեն այդ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply