Գրոսմայստեր Լևոն Արոնյանը զիջեց չեմպիոնի գահը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2010 14:45

Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացված արագ շախմատի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում Լևոն Արոնյանը չկարողացավ պաշտպանել չեմպիոնի կոչումը: Նա տարավ 9 հաղթանակ, մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի և մեկ պարտություն կրեց: Ընդ որում, մեր երկրի ներկայացուցիչը զիջեց ապագա չեմպիոնին` ամերիկացի Գատա Կամսկիին: Վերջինս, տասնմեկ հնարավորից վաստակելով 10 միավոր, ճանաչվեց ուժեղագույն: 9,5-այան միավորով նրան հաջորդեցին ադրբեջանցի Վուգար Հաշիմովը, Արոնյանը և ռուսաստանցի Եվգենի Բարևը: Ստուգատեսին մասնակցում էին 701 շախմատիստներ:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply