Գյումրեցիների ֆուտբոլային տխուր ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2010 14:26

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում Երևանի «Ուլիսը» Կապանում հաղթեց տեղի «Գանձասարին»` 3:0: Երևանի «Կիլիկիան», Գյումրի «Շիրակին» հյուրընկալելով մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում, առավելության հասավ 2:1 հաշվով: Ուշագրավն այն է, որ ձախորդ օրերում գտնվող «Շիրակը» Հայաստանի առաջնությունում յուրօրինակ ռեկորդ սամանեց: Այն արդեն տասնհինգ պարտություն է կրել: Աղյուսակը գլխավորում է  Երևանի«Բանանցը», որն ունի 41 միավոր: 35-ական միավոր են վաստակել Երևանի «Փյունիկը» և «Ուլիսը»: 22 միավոր ունի Աշտարակի «Միկան»: Մյուս չորս մասնակից թիմերի համար այս առաջնությունը վաղուց ավարտված կարելի է համարել: Այնպես որ, ստուգատեսն անցնում  է անհետաքրքիր:

Դիտվել է 1647 անգամ:
Print Friendly

Leave a Reply