Խոզի գրիպը չի խանգարի Լիբերթադորեսի գավաթի խաղարկության եզրափակչին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 18:12

Խոզի գրիպի H1N1 հարուցիչը չի խանգարի Արգենտինայում հինգշաբթի գիշերն անցկացվելիք ֆուտբոլի Լիբերթադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին հանդիպմանը. բանն այն է, որ Արգենտինայում մոլեգնած խոզի գրիպից արդեն մահացել է 60 մարդ, ինչի պատճառով տեղական իշխանություններն արգելել են բոլոր միջոցառումները. նախատեսվում էր նաև կասեցնել ֆուտբոլային խաղի անցկացումը: Բայց հետագայում այդ որոշումը վերանայվեց: Այս ստուգատեսում մրցում են ֆուտբոլի Հարավային Ամերիկայի համադաշնության չեմպիոնները: Մրցաշարը նմանվում է Եվրոպայի ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգային և անցկացվում է 50-րդ անգամ: Իսկ Լա Պլատայում եզրափակչի առաջին խաղում մրցելու են արգենտինական «Էստուդիանտեսը» և բրազիլական «Կրուզեյրոն»:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply