Հարուստ ավար` Սարաևոյում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2010 12:42

Սարաևոյում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան մեդալների հարուստ ավարի: Արծաթե մեդալակիր դարձավ  50 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։ Նա եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Հուսեին Աբասովին։  54 քաշային Տիգրան Աբրահամյանն էլ վճռական գոտեմարտում նույնպես պարտվեց ադրբեջանցի ըմբիշի` Ռաշադ Շուքյուրովին և բավարարվեց արծաթե պարգևով:   63 կգ քաշային Կարապետ Չալյանն էլ կանգնեց պատվո պատվանդանի  երկրորդ աստիճանին: Եզրափակչում նրա մրցակիցը վրացի Ֆիրուզ Ցուլուկիձեն էր: Բրոնզե մեդալակիր դարձավ 46 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը, իրենից առաջ թողնելով Ռուսաստանի,Վրաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչներին, զբաղեցրեց 4-րդ տեղը:

Դիտվել է 1511 անգամ:
Print Friendly

Leave a Reply