Հուսադրող արդյունք` ջրացատկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 8, 2009 17:42

ջրացատկՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ջրացատկի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցել են 28 երկրների մարզիկներ, Հայաստանի ներկայացուցիչները բավարավել են համեստ ցուցանիշերով. աշտարակացատկորդ Գևորգ Պապոյանը նախնական փուլի մեկնարկներում, ցույց տալով 2-րդ արդյունքը, իրավունք էր ստացել հանդես գալ եզրափակչում: Սակայն վճռական փուլում նա այնքան էլ վստահ չէր կատարել ցատկերը և բավարվել էր 8-րդ տեղով: Այսուհանդերձ, սա ևս հուսադրող ցուցանիշ է, քանի որ Պապոյանն ընդամենը 15 տարեկան է: Իսկ ահա, աշտարակացատկորդ Մելիք Հովհաննիսյանը եզրափակիչ չէր կարողացել մտնել և զբաղեցրել էր 14-րդ տեղը:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply