Երկար սպասված հաջողություն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 9, 2010 12:23

Տևական ընդմիջումից հետո ի վերջո Դավիթ Նալբանդյանին հաջողվեց հաղթել պրոֆեսիոնալ թենիսիստների մրցաշարում: Արգենտինայում բնակվող և մարզվող Դավիթն ուժեղագույն ճանաչվեց ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում կազմակերպված միջազգային մրցաշարում: Հայ թենիսիստը եզրափակչում 6։2, 7։6 (7:4) հաշվով առավելության հասավ Կիպրոսի ներկայացուցիչ Մարկոս Բաղդատիսի նկատմամբ։ Վերջին անգամ Նալբանդյանը հաջողության էր հասել 2009թ-ի հունվարին, երբ հաղթել էր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կազմակերպված մրցաշարում։ Ուրախալի է, որ բարդ վիրահատությունից հտո ի վերջո մեր հայրենակիցն ապաքինվել է և վերագտել է իր լավագույն մարզավիճակը:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply