Երեւանը զարգանում է քաղաքաշինական, բնապահպանական եւ սեյսմիկ լուրջ խախտումների հաշվին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 7, 2010 18:50

Բազմահարկ շենքերի կենտրոնացումը Երեւանի կենտորոնում  անթույլատրելի է եւ համարվում է քաղաքաշինական եւ սեյսմոլոգիական նորմերի խախտում, ինչպես նաեւ կարող է բացասական ազդել մայրաքաղաքի բնակիչների առողջության վրա։ Օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ  Մկրտիչ Մինասյանը։

Ճարտարապետն անթույլատրելի է համարել այն փաստը, որ Երեւանում շինարարությունը իրականացվում է քաղաքի կանաչ տարածքների հաշվին, ինչը հատկապես վտանգավոր է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններ դեպքում։  Երեւանի չոր կլիմայական պայմաններում յուրաքանչյուր բնակչին հասնում է 20 քառակուսի մետր կանաչ տարածք»,- հայտարարեց Մինասյանը։ Խոսելով երեւանյան բակերի մասին՝ նա ընդգծեց, որ դրանք ոչ թե հանգստի վայրեր են, այլ ավտոտնակներ կառուցելու կոոպերացիաներ։

Ընդ որում, նա ներկայումս քիչ հավանական համարեց Երեւանի բեռնաթափումը՝ հաշվի առնելով  երկրում ծանր տնտեսական իրավիճակը։ Նրա խոսքով, Երեւանի ներկայիս ծանրաբեռնվածությունը մեծամասամբ պայմանավորված է երկրի այլ քաղաքների չզարգացվածությամբ։ «Երեւանի սահմաններից դուրս աշատատեղերի խնդիր կա, թերեւս այդ պատճառով է բնակչության ճնշող մեծամասնություը ձգտում դեպի մայրաքաղաք»- նշեց նա։

Խոսելով երեւանյան նորակառույց շենքերի մասին, ճարտարապետը դրական գնահատեց , նշելով, որ նոր կառույցները բավականին ամուր են եւ սեյսմակայուն։ Մասնագետի խոսքով, տարերքի ժամանակ, շենքերը նվազագույնս կվնասվեն շնորհիվ իրենց «իրանի», սակայն փրկարարական աշխատանքները դժվարությամբ կիրականացվեն իրենց հարթության պատճառով։

Անդրադառնալով Հայաստանի այլ քաղաքներին, Մինասյանն ընդգծեց, որ օրինակ Չարենցավանը կամաց-կամաց վերածվում է մեռած քաղաքի։ Նկատելով, որ Չարենցավանը արդյունաբերական քաղաք է եղել, Մինասյանը նշեց, որ ներկայումս Չարենցավանի բոլոր գործարանները չեն աշխատում եւ բնակչությունը լքում է այն։ Նրա  կարծիքով քաղաքը փրկելու համար անհրաժեշտ է գոնե թեթեւ արդյունաբերության գործարաներից որոշները կրկին շահագործել։

Դիտվել է 1014 անգամ:
Print Friendly

Leave a Reply