Forbes ամսագիրը կազմել է ԱՊՀ երկրների ամենահարուստ մարդկանց ցանկը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 7, 2010 18:39
Forbes ամսագիրը հրապարակել է ԱՊՀ երկրների ամենահարուստ մարդկանց ցանկը։ Հետխոհրդային տարածքում ամենահարուստ մարդը ռուս գործարար Վլադիմիր Լիսինն է։
Նրա ունեցվածքը կազմում է 15,8 մլրդ դոլար։ Երկրորդ տեղոււմ ուկրաինացի գործարար Ռինատ Ահմետովն է՝ 5,2 դոլար ունեցվածքով։ Վրացի գործարար Բիձին Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 4,8 մլրդ դոլար: Մեկ միլիարդով պակաս է Վլադիմիր Կիմայի կարողությունը, ով համարվում է Ղազախստանի ամենահարուստ մարդը՝ 3,8մլրդ դոլար կարողությամբ։ Ավելի համեստ են Բելառուսի եւ Մոլդովայի գործարարներ Վլադիմիր Պեֆտիեւը եւ Անատոլի Ստատին, ովքեր ունեն համապատասխանաբար 1 մլրդ եւ 500 մլն դոլար։






Facebook
Tweet This
Email This Post
