Սկանդալ Թուրքիայում. Էրդողանի խորհրդականը հարեմ է պահում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 7, 2010 17:50
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի պաշտոնում բազմակին տղամարդու նշանակումը վեճեր է առաջացրել Թուրքիայում՝ մահմեդական, բայց աշխարհիկ երկրում, որտեղ նման պրակտիկան սկզբունքորեն արգելված է, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
Աշխարհիկ մամուլը հարձակվել է Էրդողանի վրա, ով երկիրը կառավարում է 2000թ.-ից, որպես կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահ, նրա համար, որ հունիսին իր խորհրդականի պաշտոնում նշանակել է Ալի Յուքսելին, ով խոստովանել էր, թե 3 կին ունի: Յուքսելը նաեւ ասել էր, որ «փնտրում է 4-րդ կնոջը, քանի որ իսլամը թույլ է տալիս դա»:
2004թ. ԱԶԿ-ն, որին աշխարհիկ շրջանակները մեղադրում էին թուրքական հանրությունը աստիճանաբար իսլամացնելու ձգտման մեջ, փորձել էր քրեական պատասխանատվություն սահմանել ամուսնական անհավատարմության համար, սակայն հրաժարվեց այդ նախագծից, որը լուրջ հակազդեցություն էր հարուցել Թուրքիայում եւ բացասական վերաբերմունքի էր արժանացել Եվրամիության կողմից:
Բազմակնությունը Թուրքիայում արգելված է 1926-ից, այն թույլատրվում է երկրի մի քանի շրջաններում, իսլամական շրջանակների մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
