Ետին դիրքերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2010 12:25

Լեհաստանի Չոտովա քաղաքում անցկացվող մինչև քսան տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում առայժմ սպասելիքները չեն արդարացնում Հայաստանի ներկայացուցիչները: Խաղացված չորս տուրից հետո մեր երկրի պատվիրակներից լավագույն ցուցանիշն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա վաստակած  3 միավորով 26-րդ տեղում է: 30-րդ և  58-րդ հորիզոնականներն են զբաղեցնում Սամվել Տեր-Սահակյանը և Հրայր Սիմոնյանը: Նրանք ունեն  2,5 և 1,5 միավոր: Շախմատիստուհիների մրցաշարում Անի Խանամիրյանը 56 -րդ տեղում է` 2,5 միավոր:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply