Թուրքերը դեմ են աղմուկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2010 11:58

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջերս կայացած ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության օրերին գլխցավանք էին դարձել ձայներ արձակող սարքերը` վուվուզելները: Դրանց վնասն ակնհայտ էր` բարձրացրած մեծ աղմուի, նաև տարբեր վարակների տարածման առումով: Նույնիսկ, փորձ կատարվեց արգելել, որ այդ սարքերը խաղերի ժամանակ օգտագործվեն: Այդուհանդերձ, վտանգ կար, որ ստուգատեսի ավարտից հետո վուվուզելները կսկեն օգտագործել տարբեր երկների ֆուտբոլասերները: Առայժմ այդպիսի սպառնալիք կա ասիական մի շարք երկրներում: Ուշագրիավ է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատոնապես արգելել է այդ երկրում կազմակերպվող ֆուտբոլային հանդիպումների ժամանակ խաղացողներին ոգևորելու համար վուվուզելների օգտագործումը: Ֆեդերացիայի ղեկավարությունն այն կարծիքին է, որ դրանք առաջին հերթին խանգարում են ֆուտբոլիստներին: Ընդ որում, վուվուզելները արգելված են ոչ մրայն Թուրքիայի առաջնության, այլև միջազգային ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Իսկ կարգազանցներին խիստ պատիժ է սպառնում:

Դիտվել է 1639 անգամ:
Print Friendly

Leave a Reply