4 միասնական լրացուցիչ քննություններից միայն 1 հոգի է 20 ստացել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 8, 2009 17:29

ՔննությունՉորս միասնական լրացուցիչ քննություների միջին միավորները հիմնական փուլի միջին միավորներից համեմատաբար ցածր են: Մինչ այդ ծնողները մտահոգվում էին, թե լրացուցիչ միասնական քննություններով փորձ է արվելու արհեստական բարձրացնել անցողիկ միավորների շեմը:
Հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական լրացուցիչ քննության հայտ ներկայացրած 193 դիմորդից քննոթւյանը մասնակցել են 182-ը: Միջին միավորը 10.6 է: Հիմնական փուլում այն կազմում էր 11.4:
17.5-19 միավոր ստացել է 26 շրջանավարտ, իսկ դրական շեմը չեն հաղթահարել 58-ը: 20 միավոր ոչ ոք չի ստացել:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Անկախ»-ին ասաց նաև, որ կենսաբանությունից դիմում-հայտ է ներկայացրել 47 դիմորդ, սակայն ներկա են եղել 42-ը: Միջին միավորը հիմնական փուլում արձանագրված 11.7-ի փոխարեն 9.9 է: Դրական շեմը չեն հաղթահարել 14 շրջանավարտ: Որևէ մեկը 20 չի ստացել:
Ընդհանուր պատմությունից այս անգամ առավելագույն 20 միավոր է ստացել մեկ դիմորդ:17 դիմորդներից քննություն են հանձնել 16-ը: Միջին միավորը 10.1 է: Հիմնական փուլում այն 12 էր: Դրական շեմը չեն հաղթահարել 4 շրջանավարտ:
Աշխարհագրությունից 6 դիմորդ հայտատուից ներկայացել են 5-ը: Միջին միավորը 11.4 է, իսկ հիմնական փուլում այն կազմում էր 13: Դրական շեմը չի հաղթահարել մեկ դիմորդ:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply