Անդրիասյանի առաջին պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2010 13:07

Հունաստանի Կավալա քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Զավեն Անդրիասյանն առաջին պարտությունը կրեց: Նա զիջեց Վադիմ Տուխաևին: Փաստորեն, երիտասարդ հայ գրոսմայստերը փչացրեց մրցաշարային իր գործերը: Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Վահե Բաղդասարյանը վաստակել են 5-ական միավոր և բաժանում են 6-րդ տեղը: Միանձնյա առաջատարը  Տուխաևն է`  6 միավոր: Չորս շախմատիստներ ունեն 5,5-ական միավոր:

Դիտվել է 1694 անգամ:
Print Friendly

Leave a Reply