Սիրիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 8, 2009 17:27

bashar-assad-16Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Երկու պետությունների ղեկավարները դեմառդեմ հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկրների միջև հարաբերությունների զարգացումը: Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Հունիսի 17-18-ը Սիրիայի նախագահը տիկնոջ հետ պաշտոնական այցով եղել էր նաև Հայաստանում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում նախագահները խոսել էին հայ-թուրքական հարաբերություններից, Սերժ Սարգսյանը ներկայացրել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը, իսկ Բաշար ալ Ասադը` մերձավորարևելյան խաղաղության գործընթացը:

Վաղը պաշտոնական այցով Ադրբեջանում կլինի Արաբական Միացյալ Էմիրայությունների արտգործնախարար շեյխ Աբդուլա բին Զայիդ ալ Նահյանը. այդ մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլխան Պոլուխովը:

Նա նշել է, որ այցի ընթացքում արաբ նախարարը կայցելի Ադրբեջանի ԱԳ նախարարություն, որտեղ հանդիպում կունենա իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply