Ստորին հորիզոնականներում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2010 11:38

Լեհաստանի Չոտովա քաղաքի մարզապալատում անցկացվող մինչև քսան տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում անհաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Բան այն է, որ մեր երկի պատիվը պատանիների մրցաշարում պաշտպանող երեք գրոսմայստերներն էլ կայացած երեք տուրից հետո 122 մասնակիցնրի պայքարում հանգրվանել են ստորին հորիզոնականներում: Ռոբերտ Հովհաննիսսյանը 35-րդն է` 2 միավոր: 68-րդ և  95-րդ տեղերում են Սամվել Տեր-Սահակյանը և  Հրայր Սիմոնյանը: Նրանք համապատասխանաբար ունեն 1,5 և 1 միավոր: 81 շախմատիստուհիների մրցավեճին մասնակցող Անի Խանամիրյանը 1,5 միավորով 34-րդ տեղում է:

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply