Հայտնաբերվել է երկու դի
Օրվա լուր | Անի Գասպարյան | August 5, 2010 16:31
Օգոստոսի 4-ին, ժամը 12.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի 18-րդ շենքի թիվ 18 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին:
Դեպքի վայր մեկնած փրկարարները տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1933 թ. ծնված Կամելա Սուրացյանի դին:
Նույն օրը, ժամը 13.29-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի սկզբնամասում գտնվող զբոսայգու հարակից տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի:
Դեպքի վայր մեկնած փրկարարները դուրս են բերել Երեւանի Գայի պողոտայի 2/122 հասցեի բնակիչ, 1940 թ. ծնված Ժորիկ Հարությունյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
