Շուրջ 11 500 դիմորդ կդառնան ուսանող

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 4, 2010 21:02

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել   ունեցել Հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Լեռնային Ղարաբաղին հատկացված նպատակային տեղերի հատկացման և ՀՀ պետական բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերի հաստատման վերաբերյալ հարցերը: ՀՀ կրթության և գիտության նախարար, Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերն ավելացել են 10-ով: ԼՂՀ-ին հատկացված 70 տեղը լրացվել է հետևյալ համամասնությամբ. 16 դիմորդ ընդունվել է ներբուհական, իսկ 44-ը` միասնական քննույթունների արդյունքներով: 10 տեղ հատկացվել է ՀՀ ոստիկական ակադեմիային:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատեց նաև ՀՀ բուհերի անվճար և վճարովի տեղերի անվանական ցանկերը և տրամադրեց բուհերին` հրապարակելու համար: Այս տարի ՀՀ պետական բուհեր են ընդունվել շուրջ 11 500 դիմորդ:
2010 թվականի ՀՀ պետական բուհերի անցողիկ միավորների ցանկ:

http://www.edu.am/index.php?topMenu=2&menu1=-1&menu2=2&id=3849&lang=arm

Դիտվել է 2085 անգամ:
Print Friendly

Leave a Reply