Ոչ եկամտաբեր գործ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 4, 2010 19:08
Պարզվում է, որ մեր երկրում սպորտի ոլորտում գործունեություն ծավալելը ֆինանսական առումով ոչ այնքան ձեռնտու է: Համենայն դեպս, այդ են վկայում Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները:Մասնավորապես, այդ առումով ռեկրդակիրը «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն է, որը 2009-ին 49,5 մլն դրամի վնաս է կրել: Երկրորդ տուժողը «Փյունիկ» ակումբն է՝ 37,5 մլն դրամ: Լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմը, որը հանդես գալիս առաջին խմբում, 28,9 մլն դրամի վնաս ունի: Ձեռնտու չեն նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական», Աբովյանի քաղաքային մարզադաշտերը պահելը։ Առավել զավեշտական է, որ վնասով են աշխատում նաև Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազան, Շախմատային ակադեմիան, «Ադիդաս» և միջազգային ճանաչում ունեցող այլ ֆիրմաների մարզական գույքի և հանդերձանքի վաճառքով զբաղվող «Սպորտ Թայմ» ընկերությունը:






Facebook
Tweet This
Email This Post
