Իրանի նախագահի դեմ մահափորձ է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2010 17:27

Օգոստոսի 4-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադի նեժադի դեմ մահափորձ է կատարվել: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները` մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Համադան քաղաքում, որտեղ Իրանի նախագահը պետք է հանդես գար ուղերձով: Ըստ որոշ աղբյուրների, նռնակ է նետվել նրան ուղեկցող շարասյան վրա, իսկ Asssociated Press-ի փոխանցմամբ` ամբիոնի ուղղությամբ: Ահաբեկիչը ձերբակալվել է:

 Իրանի նախագահը չի տուժել: Ըստ տարբեր աղբյուրների, պայթյունի արդյունքում վնասվել է  նրա օգնականներին և լրագրողներին տեղափոխող մեքենան, նրանցից մի քանիսը վիրավորվել են: Որոշների փոխանցմամբ, պայթյունի հետևանքով զոհվել են երկրի նախագահի մի շարք թիկնապահներ:

 Նշվում է, որ Իրանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչները հերքում են մահափորձի մասին տեղեկատվությունը:

 Գայանե Մելիքյան

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply