ԼՂ հակամարտության հարցում ուժի սպառնալիքի դիրքերից խոսելը քաղաքական առումով անարդյունավետ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 4, 2010 15:41

Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի ընդունած որոշումը թե որքանով իր ազդեցությունը կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա ճակատագրի վրա, առայժմ պարզ չէ. պետք է սպասել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը` հավելելով, որ շարունակում են կարեւոր մնալ այն դրույթները, որոնք պաշտպանություն են գտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

«Կարեւոր է ԼՂ հակամարտության լուծումը «մադրիդյան» սկզբունքների հիման վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում: Ես կարծում եմ, որ նաեւ լրատվամիջոցները պետք է ավելի լայն քննարկումներ անցկացնեն խնդրի լուծման հնարավորություններ գտնելու նպատակով»,- ընդգծեց դեսպանը:

Նրա խոսքով, կարեւոր է նաեւ հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք փորձում են բազմաթիվ սեմինարների միջոցով պարզել, թե ինչպիսի տրամադրվածություն ունեն երկու երկրների հասարակությունները: «Կրակի վրա յուղ լցնելը կամ ուժի սպառնալիքի դիրքերից խոսելը ես համարում եմ քաղաքական առումով ոչ արդյունավետ եւ վտանգավոր»,- շեշտեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply