Հրդեհից տուժել է երկու մարդ

Օրվա լուր | | August 4, 2010 14:47

Օգոստոսի երեքին Երեւանի Արաբկիրի 35-րդ փողոցի թիվ 6/1 տանը հրդեհ բռնկվելու հետևանքով տան բնակիչներ` 1930 թ. ծնված Ս. Մելիքյանը եւ 1990 թ. ծնված Հ. Սողոյանը տարբեր աստիճանների այրվածքներով տեղափոխվել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն:

Բժիշկները Ս. Մելիքյանի առողջական վիճակը գնահատել են որպես ծայրահեղ ծանր, իսկ Հ. Սողոյանինը` միջին ծանրության:

Հրդեհի հետևանքով այրվել են նաև գրքեր, իսկ բակում գտնվող օժանդակ շինությունում` բենզինով լի 40 լիտր տարողությամբ տարա:

Դիտվել է 2158 անգամ:
Print Friendly

Leave a Reply