Բաքվի քաղաքապետի շփացած որդին վահաբական է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2010 0:44

Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովի՝ Լոնդոնում մեկ տարի բնակվելուց հետո Բաքու վերադարձած մորուքավոր ավագ որդին՝ Իսրաֆիլ Աբութալիբովը վահաբական է դարձել, ամբողջությամբ տրվել կրոնին եւ նույնը պահանջում է անել նաեւ ծնողներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ տեղեկությունը «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է իշխանությանը մոտ վստահելի աղբյուրը: «Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովի աղջկա հետ ամուսնանալուց հետո նորապսակները մեկնել են բնակվելու Լոնդոնում:

Բաքվում իր աներեւակայելի «հերոսություններով» հայտնի Իսրաֆիլը մեկ տարի անց վերադարձել է բոլորովին փոխված: Նա մորուք է թողել, օրական հինգ անգամ նամազ է անում, հագնվում եւ իրեն պահում է մոլի վահաբականի նման: Նույնը պահանջում է անել նաեւ իր ծնողներին: Այդ հողի վրա նրանց միջեւ հաճախակի վեճեր, լարվածություն եւ դժգոհություն է լինում», -գրում է թերթը` նշելով, որ ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ Բաքվի քաղաքապետը շատ ինքնամփոփ է դարձել:
Վերջերս «Ազադլըգ»-ը հայտնել էր, որ Բաքվի քաղաքապետը ինքնասպանության երկու փորձ է արել իր աշխատասենյակում: «Երեւում է Բաքվում մի ժամանակ իր «առատաձեռնությամբ», շռայլությամբ, հաճախակի հանդիսավոր խնջույքներով անուն հանած Հաջիբալա մուալիմի նյարդերը ինչ-որ պահի չեն դիմացել եւ «զգացմունքային պայթյունն» էլ տեղի է ունեցել այդ պատճառով», -գրում է «Ենի Մուսավաթը» եւ հավելում նրա «հերոս» որդու հետ կապված հետեւյալ դեպքը. Բաքվի էլիտար խանութներից մեկում նրա սիրուհուն թույլ չեն տալիս փորձել 2 հազար դոլար արժողությամբ զգեստը: Դրանից զայրացած Իսրաֆիլը գնում է զգեստը, բոլորի աչքի առաջ նրանով մաքրում իր ավտոմեքենան եւ նետում աղբարկղը:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply