Ենի Մուսավաթ». «Ադրբեջանում մարդու օրգանների վաճառքի թուրք-ադրբեջանական ցանց է գործում»

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 4, 2010 0:29

Բաքվի բնակիչ Իլգար Իբրահիմովը «Ենի Մուսավաթ»-ին պատմել է, որ «Նեվթչիլյար» հիվանդանոցում իր մոր բուժում անցնելու ժամանակ պատահաբար լսել է երկու բժիշկների զրույցը՝ այդ հիվանդանոցից Թուրքիա երիկամներ արտահանելու մասին:  Նա ասել է, որ վստահելի աղբյուրներից իրեն հայտնի է, որ Ադրբեջանում հատուկ ցանց է աշխատում, որը մարդկանցից 10 հազար դոլարով գնած երիկամները Թուրքիայում վաճառում է 100 հազար դոլարով: «Մարդու ներքին օրգանների վաճառքով զբաղվող այս ցանցի մասին տեղեկացրել եմ Բաքվի դատախազությանը: Այնտեղ ինձ ասացին, թե դիմումում չնշեմ «Նեվթչիլյար» հիվանդանոցի անունը: Հիվանդանոցի կողքի բարձրահարկի 9-րդ հարկում «Նեվթչիլյար» հիվանդանոցում աշխատող բճիշկներից մեկի գրասենյակն է գտնվում: Այնտեղ զննում են այն մարդկանց, ովքեր ցանկանում են վաճառել իրենց ներքին օրգանները: Նրանց այստեղ են բերում «Ավիատոմսարկղ»-ի մոտ հավաքվող օրգանների վաճառքի միջնորդները», -ասել է Ի.Իբրահիմովը: Թերթն իր աշխատակցի միջոցով համոզվել է Բաքվի բնակչի ասածներում: Թերթի թղթակցին հաջողվել է թափանցել այդ ցանց, գաղտնաբար որոշ լուսանկարներ անել, ձայնագրել եւ տեսանյութեր նկարահանել: Ավելին, նրան հայտնի է դարձել, որ օրգանների այդ մաֆիային իր երիկամը վաճառած ազգությամբ ռուս մի կին մահացել է հիվանդանոցում, եւ որ այդ ցանցի մեջ է նաեւ հիվանդանոցի՝ Նաիմե անունով մի բժշկուհի: Ներքին օրգանների վաճառքով զբաղվող Սահիլ անունով միջնորդն իր երիկամը «վաճառել» ցանկացող թղթակցին ավելի շահավետ տարբերակ է առաջարկել: Նա ասել է, որ կարող է իր երիկամը վաճառել նախարարի կամ նրա որդուն: Միջնորդը տվել է նաեւ կոնկրետ գնորդի անունը՝ Ռամալ Ալիեւ, ով Ադրբեջանի մաքսային կոմիտեի նախագահ Այդըն Ալիեւի որդին է: Նա կույս աղջկա հետ մի գիշեր լինելու համար 100 հազար դոլար է վճարում: «Խմբագրության հայտնաբերումները կոնկրետ եւ սարսափելի քրեական գործեր են: Մնում է, որ իրենց օպերատիվ գործողություններով իրավապահ մարմինները հայտնաբերեն մաֆիոզ բժիշկներին», -գրում է «Ենի Մուսավաթ»-ը` նշելով, որ առաջիկա իր համարներից մեկում պատմելու են Թուրքիայից Ադրբեջան եկած եւ ներքին օրգանների վաճառքով զբաղվելու համար ձերբակալված մի մաֆիոզ բժշկի մասին:

Դիտվել է 1726 անգամ:
Print Friendly

Leave a Reply