«Միկան» փոխում է գլխավոր մարզչին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 3, 2010 16:55

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Արմեն Շահգելդյանը նշանակվել է «Միկա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Նա փոխարինել է Արմեն Ադամյանին: Վերջինս հանգստյան օրը «Բանանցից» 0։1 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական էր տվել։ Շահգելդյանը մարզում էր «Միկա-2»թիմը: «Միկան» ընթացիկ մրցաշրջանում անհաջող է հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում  և վաստակած 22 միավորով ընթանում է 4-րդ տեղում : «Միկան» դժգույն խաղ ցուցադրեց նաև ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում: Այնպես որ, այս փոփոխությունն անակնկալ չէր:

Դիտվել է 1711 անգամ:
Print Friendly

Leave a Reply