Իրանը երկաթուղով կմիանա Լիբանանի հետ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2010 15:47

Իրանն այս պահին աշխատում Է երկրի երկաթուղին Իրաքի եւ Սիրիայի տարածքով Լիբանանի երկաթուղու հետ միացնելու նախագծի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Իրանի հեռուստատեսության iribnews պաշտոնական կայքը, ասել Է Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարար Համիդ Բեհբախանին: Այցով Սիրիայում գտնվող Բեհբախանիի խոսքով՝ այսօր Դամասկոսում Իրանի եւ Սիրիայի տրանսպորտի նախարարությունների աշխատանքային խմբերի ժողովում տեղի կունենան այս նախագծի շուրջը քննարկումներ:

Իրանը, Սիրիան եւ Լիբանանն արդեն դրա իրագործման պատրաստակամություն են հայտնել, հավելել Է նա: «Իրաքը նախագծի իրագործման նպատակով ձեռնամուխ կլինի սահմանամերձ Խանգին քաղաքից դեպի Բաղդադ երկաթուղու շինարարական աշխատանքներին»,- ասել Է Բահբախանին: Նրա խոսքով՝ նախագծի իրականացումը կկրճատի բեռնափոխադրումների տրանսպորտային ծախսերը, կմեծացնի տարածաշրջանի երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը եւ կհեշտացնի այն ուղեւորների պայմանները, որոնք Իրանից ուխտագնացություն են կատարում Իրաք եւ Սիրիա:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply