Ալ. Իսկանդարյան. «Կոսովոյի եւ ԼՂ-ի խնդիրնեը իրավաբանորեն գրեթե նույնն են»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 3, 2010 15:22

Կոսովոյի խնդիրը ոչ միայն տեսականորեն շատ նման է ղարաբաղյան հակամարտությանը, այլեւ իրավաբանորեն գրեթե նույնն է: Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման եւ Արցախի խնդրի լուծման հարցում դրա հնարավոր հետեւանքների մասին խոսելիս այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` շեշտելով, որ չնայած այս երկու խնդիրների նմանությանը, այնուամենայնիվ Հայաստանը չունի ԱՄՆ-ի եւ միջազգային կառույցների աջակցությունը:

«Անկախության ճանաչումը շատ բարդ, երկար շարունակվող գործընթաց է: Անկախության ճանաչման համար անհրաժեշտ է ունենալ մեծ տերությունների աջակցությունը»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ եթե միջազգային դատարանը ճանաչել է Կոսովոյի ինքնորոշումը, դեռ չի նշանակում, որ մյուս խնդիրների մասին որոշումներն էլ նույն ելքով կավարտվեն: Ըստ Ալ. Իսկանդարյանի` Հաագայի դատարանի որոշմամբ չի պարտադրվում ճանաչել Կոսովոյի անկախությունը, այնտեղ նման բան չկա: «Դատարանը միայն արձանագրել է փաստը` ինքնորոշման իրավունքը վեր դասելով տարածքային ամբողջականությունից: Ըստ դատարանի որոշման` միջազգային իրավունքը ազգային սուբյեկտներին չի արգելում անկախություն հռչակել»,-նշեց Ալ. Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի` Կոսովոյի խնդիրը նախադեպային չէ եւ չի էլ կարող լինել, սակայն Ադրբեջանը այդ հարցում շատ վախեցած է:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply