Հրդեհ և ծխահարում

Օրվա լուր | | August 3, 2010 15:01

Օգոստոսի 2-ին, ժամը 12.45-ին Արարատի մարզի Գոռավան գյուղում հրդեհ է բռնկվել, որը մարվել է 14.00-ին: Ամբողջությամբ այրվել է Ե. Պետրոսյանին պատկանող բնակելի փայտյա տնակը եւ 500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը, ժամը 21.02-ին հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գուգարք գյուղում: Այրվել են Ա. Հակոբյանի տան առաստաղը եւ տանիքի փայտյա կառուցվածքները: Տանտերը` 1928 թ. ծնված Ա. Հակոբյանը, հրդեհի հետեւանքով ծխահարվել է ու անգիտակից վիճակում տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց:

Ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply